Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Իշխանությունը` կրթության սրտում, կրթությունը` իշխանության ստում

Կրթության ու գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչ պետք է անեն այն ընտանիքները, որոնք չեն կարող վճարել ուսման բարձր վարձերն իրենց երեխայի բուհական կրթության համար, պատասխանել է՝ դիմեք «Փարոսին» կամ վարկ վերցրեք:

Քաղաքացու անվճարունակության և սոցիալական վատ վիճակի հանդեպ այս հանգիստ վերաբերմունքը գալիս է դեռ անկախության առաջին տասնամյակից, երբ մարդկանց ամենաբարձր մակարդակով հորդորում էին հարևանից պարտք վերցնել ու ապրել: Բայց եթե նախկինում այդ համարձակությունը միայն նախագահի մակարդակով էր, ապա այսօր հանդուգն են դարձել արդեն փոխնախարարները, որոնք հասարակության հասցեին որևէ արտահայտություն անելիս բացարձակապես չեն մտածում խնդրի բարոյաէթիկական կողմի մասին: Իսկ ինչու պետք է մտածեն, եթե իրենցից շատ ավելի վերադասները քաղաքացիներին կարող են համբալ, դեբիլ, բոմժ ասել և նույնիսկ ներողություն չխնդրել: Պարզ է, որ դրանից հետո փոխնախարարը քաղաքացուն սառնասրտորեն կուղղորդի ուսման վարձի համար «Փարոսին» դիմել, իսկ քաղաքապետարանի ինչ-որ մի պաշտոնյա էլ կհայհոյի լրագրողին: Աչքը տեսածից է սովորում և չտեսածից էլ չի վախենում: Տեսել են վերադասների վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ, ու չեն տեսել այդ վերաբերմունքի համար որևէ պատասխանատվություն: Սա իմիջիայլոց:

Այժմ խնդրի մեկ այլ կողմի մասին: Կրթության ու գիտության փոխնախարարը բավարար գիտակցություն պետք է որ ունենա` հասկանալու համար, որ կրթավճարի համար «Փարոս» դիմելը նույնն է, ինչ ասենք Ինդոնեզիայի նախագահին դիմելը: «Փարոսը» մարդկանց նույնիսկ մինիմալ կենսական պահանջները չի բավարարում, ուր մնաց կրթավճարը: Եվ այս ամենով հանդերձ, եթե կրթության ու գիտության փոխնախարարն այդպես է պատասխանում հրապարակային հարցին՝ հրապարակավ, առանց քաշվելու, սա լավագույն ցուցիչն է այն բանի, թե այդ երկրում իրականում ինչ արժեք ունի կրթությունն իշխանության ուղեղներում:

Կրթության ու գիտության փոխնախարարի նմանօրինակ պատասխանից հետո, Սերժ և Տիգրան Սարգսյանները եթե օրական հազար անգամ էլ «Լույս» հիմնադրամի միջոցներով արտասահմանում սովորող մի քանի տասնյակ ուսանողներին ընդունեն, միևնույն է, նրանք չեն կարող քաղաքացուն համոզել, որ կրթությունն իշխանության համար դարձել է արժեք: Եթե կրթությունն արժեք է, ապա «Փարոսին» դիմելու խորհուրդ տվող կրթության ու գիտության փոխնախարարը այդ հայտարարությունից հետո մեկ օր իսկ չպետք է մնար իր պաշտոնին, իսկ սոցիալապես անապահով խավերից առնվազն նախարարի մակարդակով պետք կլիներ ներողություն խնդրել նման անպատշաճ և ըստ էության ամբարտավան պատասխանի համար: Կրթության արժեքը հասկացող, գիտակցող իշխանությունը մինչև քարոզչական հանդիպումների կազմակերպումը, նախ իր իսկ չինովնիկների համար՝ առաջին հերթին կրթության համակարգի համար պատասխանատու, պետք է կազմակերպի թրեյնինգներ, ուսուցանելու համար, որ կրթության արժևորումը քարոզչական հնարք չէ, PR գաղափարախոսություն չէ, այլ իրական ռազմավարություն: Իսկ այդ ռազմավարության «թիրախում» պետք է հայտնվեն ոչ թե մի քանի տասնյակ երջանիկները, որոնք ստանում են պետության հաշվին արտերկրում սովորելու հնարավորություն, այլ նրանք, ովքեր այդ սովորելու հնարավորությունը չունեն նախ հենց իրենց հայրենիքում:

Կրթության արժևորումը պետք է հայկական բուհական համակարգից սկսվի: Իսկ դա նշանակում է, որ պետությունը այդ համակարգը պետք է մատչելի դարձնի սոցիալական ավելի ու ավելի լայն շերտերի համար, ոչ թե առավել անհասանելի դարձնի դրանք ուսման վարձավճարի թանկացմամբ: Կրթությունն արժեք է, եթե դրանով հնարավորություն ունի ապրելու հանրային լայն կոնտինգենտ: Եթե այդ բազմամարդությունը, տարածվածությունն ու լայնաշերտությունը չի ապահովվում, ապա կրթությունը արժեք չի կարող լինել, եթե անգամ այդ մասին բարձր աղաղակեն բոլոր պաշտոնյաները: Ընդհանրապես, որևէ բան հանրային արժեք է ստանում լայնաշերտության պարագայում: Հայաստանում այսօր լայնաշերտ են միայն կոռուպցիան, խաբեությունը, անգրագիտությունն ու զոռբայությունը, գողությունը, ստախոսությունը, երկերեսանիությունը, քծնանքը և այդ կարգի այլ երևույթներ:

Հայաստանում հաջողակ են միայն այդ շերտերը, և որևէ փոխնախարար չի համարձակվի այդ շերտերի հանդեպ որևէ երկիմաստ արտահայտություն անել, որովհետև այդ շերտերը պատկանում են արտոնյալների դասին, նրանք անպայման ինչ-որ կապեր ունեն ազդեցիկ շրջանակների հետ, և վերջում կարող է պետությունը պատասխան պահանջել հայտարարության հեղինակից: Իսկ սոցիալապես անապահով շերտերի համար նրանից ոչ ոք պատասխան չի պահանջի:

Կրթությունը թանկ հաճույք է աշխարհի առաջատար երկրներում: Սակայն թանկ հաճույք է որակյալ կրթությունը: Այդ թանկությունը եկել է որակից, ոչ թե թանկությունն է որակ բերել: Ծառայությունն է հանրությանը համոզել, որ ինքն արժե այդքան: Այդպես է բիզնեսի բոլոր ոլորտներում: Նախ պետք է հասարակությանը մատուցել այն ծառայությունը, որը թանկ ես գնահատում: Հետևաբար, բուհերը Հայաստանում նախ պետք է մատուցեն որակյալ ծառայություն, նոր հետո հասարակությանը ներկայացնեն դրա հաշիվը: Եթե կան ծախսեր, որոնց գումարը բուհերը չունեն, ապա կրթության ու գիտության փոխնախարարն, օրինակ, կարող է բուհերին խորհուրդ տալ գնալ ու վարկ վերցնել, ոչ թե սոցիալապես անապահով հանրությանը:

Կարծում ենք ավելորդ է ասել, որ բուհերի վարկ վերցնելու հավանականությունը և նաև այն վերադարձնելու հավանականությունը շատ ավելին է, քան սոցիալապես անապահով ընտանիքներինը: Սակայն այս ամենի համար, կրկնում ենք, պետք է, որ կրթությունը իշխանությունների համար լինի իրական արժեք, որը նրանք կենսական են համարում հասարակությանը փոխանցելը: Որովհետև այդ դեպքում միայն նրանք կհասկանան, որ հասարակությանը փոխանցել նշանակում է կրթությունը տանել հասարակության մոտ, ոչ թե սպասել, որ հանրությունն ինքն իր գլխի ճարը տեսնի և գա իշխանությունների մոտ կրթվելու: Եվ սա էլ համակարգի մեծագույն խնդիրներից մեկն է՝ Հայաստանում բուհական կրթությունը հավասարազոր է իշխանությունների մոտ կրթվելու, որովհետև՝ նախ բուհերի կառավարման խորհուրդները հանդիսանում են իշխանական կառույցների փոքրիկ մոդելներ, նույն անուն-ազգանուններով, և երկրորդ՝ բուհական միջավայրը ներկայումս լիովին դրված է իշխանության ենթակայության տակ և ուսումնական գործընթացի, և նույնիսկ արտաբուհական գործընթացների տեսանկյունից: Կրթությունը եթե արժեք է, ապա պետք է սկսել այդ արժեքը իշխանությունից տարանջատելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում