Ալլա Պուգաչևան Instagram-ում նոր տեսաձայնագրություն է հրապարակել, որում նրա և Մաքսիմ Գալկինի դուստրը՝ փոքրիկ Լիզան, «սուպեր հարված է» ցուցադրում։
3 տարեկան աղջիկը խաղում է իր սենյակում, իսկ նրա մայրիկը կատակով իր զարմանքն է արտահայտում բադմինտոն խաղալու դստեր կարողության վրա։
Հիշեցնենք, որ վերջերս 67-ամյա երգչուհին իր երկրպագուներին ցուցադրել էր, թե ինչպես է Լիզան լողալ սովորում։













































