Universal Pictures ընկերությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել Է «Մումիա» ֆիլմի առաջին թրեյլերը: Ժապավենում նկարահանվել են Թոմ Քրուզը, Ռասել Քրոուն, Աննաբել Ուոլիսը եւ Սոֆյա Բութելան: Ֆիլմի ռեժիսորը Ալեքս Քուրթցմանն Է։
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի հունիսի 8-ին:
«Մումիա» օրիգինալ կինոնկարը Universal-ի կողմից առաջին անգամ նկարահանվել է 1932 թվականին, որին հաջորդել են մի քանի սիքվելներ, այդ թվում՝ համանուն կատակերգական եռերգությունը, որտեղ գլխավոր դերը կատարել Է Բրենդան Ֆրեյզերը:








































