Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել կանադական Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչ: Մարզուհին կիսաեզրափակիչում համառ պայքարում պարտության է մատնել Լեհաստանը ներկայացնող Ագնեշկա Ռադվանսկային:
Հանդիպոևմն ավարտվել է 7:6 (7:3), 6:4 հաշվով:
Նշենք, որ մրցաշարի եզրափակիչում Ուիլյամս ուժերը կչափի ռումինացի թենիսիստուհի Սորանա Կիրստյայի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել չինուհի Լի Նային;










































