Irish Mirror-ի տեղեկացմամբ՝ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին մեղադրել է «Լիվերպուլ»-ի ղեկավարությանը թիմի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսին տված խոստումը դրժելու մեջ: Հիշեցնենք, որ անգլիական թիմը խոստացել էր թույլ տալ ֆուտբոլիստին տեղափոխվել ՉԼ գավաթի խաղարկությունում հանդես եկող ակումբ՝ համապատասխան առաջարկի առկայության դեպքում:
««Լիվերպուլ»-ի մարզիչը կարող է խոսել հարգանքի և հավատարմության մասին, սակայն նա պետք է այդ բառերի բացատրությունը կարդա բառարանում:
Անցած տարի Լուիսը հնարավորություն ուներ տեղափոխվել գրանդ ակումբ, օրինակ՝ «Յուվենթուս», որն արդյունքում նվաճեց չեմպիոնական տիտղոսը, սակայն նա նախընտրեց մնալ «Լիվերպուլ»-ում և պայքարել իր թիմի կազմում: Սա կոչվում է հավատարմություն:
Տեղյակ էի Լուիսի և ակումբի համաձայնության մասին, և վստահ էի, որ թիմը բաց կթողնի նրան ՉԼ գավաթի խաղարկության ուղեգիր չնվաճելու դեպքում»,- հայտարարել է Կավանին:








































