Լիբիայում «Ազատություն» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հաղորդավար Իսա դի Գուսադեն սպանվել է Բենղազիում նրա վրա կատարված մահափորձի հետևանքով: Այս մասին «Սինհուա» գործակալությանը հայտնել է Լիբիայի ուժային կառույցների անանուն աղբյուրը:
Ավարտելով մզկիթում աղոթելը՝ Գուսադեն պատրաստել է տուն գնալ, սակայն նրա վրա են հարձակվել անհայտ զինված անձինք, որոնք լրագրողի վրա կրակել են սեփական ավտոմեքենայում:
Նշենք, որ Գուսադեն իր կարիերան սկսել էր 2011-ից: Սկզբում նա աշխատել էր տեղի ռադիոկայանում, հետո հաղորդավար էր դարձել:









































