Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականից և թեմական խորհրդի անդամների՝ արձակուրդից վերադառնալուց հետո կորոշվի նոր առաջնորդի ընտրության օրն ու ամիսը:
Ըստ «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկությունների՝ մրցակցություն կընթանա Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանի միջև: Թեև արդեն իսկ երկու թեկնածու կա, սակայն ընտրությունները կարող են կայանալ պարտադիր 3 թեկնածուի առկայությամբ, քանի որ Ֆրանսիայի թեմի կանոնադրությունն է այդպես պահանջում:









































