Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Թուրքական ընդդիմության առաջնորդն իր հաղթանակի դեպքում քրդերին ինքնավարություն է խոստանում

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրքական ընդդիմության առաջնորդ, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իր նախընտրական կամպանիայի շրջանակներում այցելել է երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջաններ:

Ամենաարևելյան ու անկայուն Հաքքարի շրջանում Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցության հաղթանակի դեպքում ԺՀԿ-ն խորհրդարանում կնախաձեռնի տեղական ինքնակառավարման մասին օրինագիծը, որն ընդունված է եվրոպական բազմաթիվ երկրներում:

Նա նաև խոստացել է, որ ԺՀԿ հաղթանակի դեպքում յուրաքանչյուր նահանգ կունենա սեփական կառավարություն: Իսկ Վանում կայացած հանդիպման ժամանակ Քըլըչդարօղլուն նշել է, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման ժամանակաշրջանում քրդաբնակ շրջաններում կառուցվել են 49 նոր բանտեր:

Ընդդիմության առաջնորդը նշել է, որ ինքը կլուծի «Քրդական հարցը»՝ հիշեցնելով Էրդողանի այն խոսքերը, թե Թուրքիայում «Քրդական հարց» գոյություն չունի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ԺՀԿ-ն ընտրություններից առաջ շեշտը դրել է քրդական գործոնի վրա՝ հրապարակելով «Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայի զարգացման» նախագիծը, որում քրդերին խոստանում էր.
ա) քրդաբնակ արևելյան ու հարավարևելյան շրջանների նկատմամբ ճնշումների վերացում և համընդհանուր խաղաղության հաստատում,
բ) «Քրդական հարցի» բացառապես ժողովրդավարական կարգավորում,
գ) նախընտրական 10 տոկոսանոց արգելքի նվազեցում,
դ) չլուծված խնդիրների և անհետ կորածների վերաբերյալ հանձնաժողովների ստեղծում, մեղավորների պատժում,
ե) ԵԽ-ի պահանջով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում,
զ) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում,
է) 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման մեղավորների պատժում,
ը) որպես համընդհանուր խաղաղության օրինակ՝ Դիարբեքիրի բանտի վերածում թանգարանի,
թ) «Գյուղական պահապանների» համակարգի վերացում,
ժ) մայրենի լեզվով ուսուցման թույլտվություն, մշակութային ձուլման վերացում, մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ցուցաբերում,
ժա) մինչև 2023 թվականը քրդաբնակ շրջաններում 9.5 տոկոսանոց տնտեսական աճի արձանագրում, 365 միլիարդ դոլարի ներդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում