Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն քաղաքում տղամարդը «Մակդոնալդս» ռեստորանում քաղցը հագեցնելով՝ այնտեղ է մոռացել 25 հազար եվրո կանխիկ գումար: Այս մասին հաղորդում է տեղի «Պրովանս» թերթը:
Ռեստորանի աշխատողների շնորհիվ, սակայն, ավինյոնցուն հաջողվել է խուսափել լուրջ ֆինանսական կորստից:
Նկատելով գումարի կորուստը՝ տղամարդը վերադարձել է ռեստորան, հարցաքննել աշխատակազմին, սակայն ապարդյուն: Որոնումներին են միացել նաև նրա դուստրերը: Փնտրելով ողջ ռեստորանի տարածքում և ոչինչ չգտնելով՝ նրանք աշխատակիցներից թույլտվություն են խնդրել գումարը փնտրել աղբարկղերում:
Բարեբախտաբար, նրանց բախտը բերել է: Մանր մասերի բաժանված թղթի կտորների մեջ նրանք գտել են 2 կնքված ծրար, որոնք մոռացել էր նրանց հայրը:









































