Միլանի «Ինտեր»-ը հայտարարել է «Պորտու»-ի պորտուգալացի պաշտպան Ռոլանդուի հետ պայմանագիր կնքելու մասին:
27-ամյա խաղացողը հաջողությամբ անցել է բուժզննումն ու պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ: Խաղացողը վարձակալական հիմունքներով է տեղափոխվել Իտալիա:
Մեկ տարուց «Ինտեր»-ը առաջնահերթ հնարավորություն կունենա, որ ամբողջովին ձեռք բերի խաղացողի տրանսֆերային իրավունքները:






































