Նեպալցի գուրու Բհաքտա Կումար Ռայը միակ մարդն է աշխարհում, որն ամենաերկարն է մնացել Էվերստի գագաթին: Նա այնտեղից չի շարժվել 32 ժամ 27 րոպե տևողությամբ: 30-ամյա գուրուի հետևորդները նրա արարքը իսկական հրաշք են անվանել: «Երկնային ճանապարհ» աղանդի հիմնադիրը, որն ինքն իրեն Բարձրագույն վարդապետ Աստված-հրեշտակ (Supreme Master Godangel) է անվանում, 8,848 մետրին հասել է մայիսի 20-ի առավոտյան:
Նրա հետևորդները պատմել են, որ այնտեղ թթվածին է օգտագործել միայն 11 ժամ: Մնացած ժամանակը նա տրամադրել է մեդիտացիային: Նախորդ ռեկորդը պատկանում է նեպալցի ժայռագնաց Բաբու Չխիրին. 1999 թ. նա լեռան գագաթին էր անցկացրել 21 ժամ 30 րոպե:










































