«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին որոշել «Չելսի» տեղափոխվել:
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի հետ խոսել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով առաջարկել է նրան միանալ լոնդոնյան ակումբին:
Սակայն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է, որ հաճելի է «Արսենալ»-ի կողմից ուշադրության արժանանալ, բայց արդեն «Չելսի» տեղափոխության որոշում է կայացրել:
Նշենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «արիստոկրատներ»-ը պատրաստվում են երրորդ առաջարկն անել` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողի տրանսֆերի շուրջ:







































