Գերմանիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանի 1-ին տուրի շրջանակներում կայացած Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է հանդիպման ընթացքն ու ելքը:
Հիշեցնենք` խաղն ավարտվել է գործող չեմպիոնների` 3:1 հաշվով հաղթանակով:
«Մենք գիտեինք, որ բարդ հանդիպում է սպասվում: Գլադբախի դեմ միշտ դժվար է խաղալ: երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին մենք ընդհանրապես կորցրեցինք վերահսկողությունը: Մենք գոհ ենք առաջին հաղթանակից, սակայն դեռևս պետք է մի քանի խաղ անցկացնենք` սեփական ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:





































