Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ճարպիկ ու ճարպոտ ցինիզմ

Համաշխարհային բանկի միջոցներով Ազգային Ժողովի նիստերի օվալաձև դահլիճում տեղադրվել է օդափոխության համակարգ, որը կհովացնի պատգամավորներին: Հովացնելն իհարկե շատ էր պետք՝ խեղճերը քափ ու քրտինք կտրած աշխատում են պետության համար և, բնականաբար, մի քիչ հովանալու կարիք ունեն: Ու եթե օդափոխության համակարգը գործի, ապա Ազգային ժողովի դերը ուղղակի կայծակնային արագությամբ կբարձրանա, և պատգամավորները Հայաստանը ուղղակի կողողեն հանրահաճ օրենքներով: Այս ամենն իհարկե կատակով, որովհետև եթե լուրջ խոսենք այս իրողության մասին, ապա սա հերթական ցինիզմն ու աչքակապությունն է, որ մատուցվում է հասարակությանը:

Բանն այն է, որ եթե Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության գրպանները թափ տրվեն, ապա ամեն մեկի գրպանից գուցե մի ամբողջ օդափոխության համակարգի գումար թափվի: Սակայն ԱԺ պատգամավորները իրենց գումարներն ուղղում են ոչ թե ԱԺ օդափոխությանը, այլ սեփական ստամոքսի նյութափոխանակությանը՝ իրենց ճոխ «պերերիվներով»: Իսկ ԱԺ օդափոխության համակարգի համար գումարներ է հատկացնում Համաշխարհային բանկը: Պարզ չէ՝ Համաշխարհային բանկը որպես օգնությո՞ւն է տալիս այդ գումարները ԱԺ-ին, թե՞ վարկով, սակայն իհարկե սա կարևոր չէ: Եթե սա վարկ է, իհարկե, ուրեմն պարզապես զարհուրելի է, երբ միլիոնատերերը վարկ են վերցնում պետության անունից, որ իրենց կոմֆորտը հոգան: Սակայն եթե նույնիսկ սա ընդամենը օգնություն է, ապա Համաշխարհային բանկի այդ օգնությունը կարելի էր ուղղել հայաստանյան որևէ անապահով խավի օգնելուն, թեկուզ մի քանի ընտանիքի, թեկուզ մի քանի անապահով ուսանողի ուսման վարձը հոգալուն, մի քանի երեխայի առողջության:

Մի խոսքով, Հայաստանում ԱԺ օդափոխության համակարգի գումարներով կարելի էր շատ ու շատ սոցիալական առավել կարևոր ու կենսական հարցեր լուծել, քան հանրապետական ճարպակալած մեծամասնության կոմֆորտի խնդիրը: Բայց արի ու տես, որ այդ խնդիրն է համարվում առաջնային, և Համաշխարհային բանկից օգնությունը գնում է այս խնդրի լուծմանը, այն դեպքում, երբ դահլիճում, որտեղ ներդրվում է այդ համակարգը, առնվազն 50 տոկոսը ուղղակի միլիոնատերեր են, ընդ որում՝ դոլարով, ոչ թե դրամով: Ըստ որում, հենց այս միլիոնատերերն են, որ ամենից շատ բողոքում էին իբր թե շոգից կամ խեղդոցից, որովհետև ընդդիմության աշխատող պատգամավորները երբեք չեն տրտնջացել պայմաններից, և օդափոխության համակարգի բացակայությունը նրանց երբեք չի խանգարել՝ լիարժեք կատարելու պատգամավորի պարտականությունները:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում