Շվեյցարիան ներողություն է խնդրել ամերիկացի սևամորթ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիից՝ Ցյուրիխի խանութներից մեկում վաճառողի վարքագծի համար, որը Ուինֆրին ռասիստական է համարել: Դանիել Բելի զբոսաշրջային կազմակերպության մամլո քարտուղարը Associated Press-ի հետ հարցազրույցում ասել է, որ ցավում է միջադեպի պատճառով:
Հեռուստահաղորդավարուհին բողոքել է Շվեյցարիայի խանութներում տիրող խտրականությունից: Տեսագրությունը, որտեղ Ուինֆրին պատմում է միջադեպի մասին, հասանելի է ORA TV հեռուստաընկերության կայքում:
Բանն այն է, որ Օփրա Ուինֆրին խանութներիկց մեկում վաճառող-խորհրդատուին խնդրել է ցույց տալ իրեն պայուսակը: Վերջինս, սակայն, մերժել է՝ ասելով, որ այն շատ թանկ է: Իսկ երբ Ուինֆրին պնդել է իր ասածը, նա վերջինիս առաջարկել է այլ պայուսակներ նայել:
Ըստ բուտիկի սեփականատերերի՝ երբ վաճառողուհին ասել է պայուսակի գինը (35 հազար ֆրանկ), Ուինֆրին այլևս չի ցանկացել նայել այն։ Ուստի վաճառողուհին առաջարկել է ավելի էժան պայուսակներ:










































