Առաջիկա ձմռանը Բելառուսի մայրաքաղաքում մերկասառույցի դեմ պայքարում կկիրառեն ոչ միայն ավանդական աղը, այլև՝ շաքարավազ: Քաղցր նյութը, որպես հավելում աղին, մշակել են բելառուս գիտնականները: Նորույթի արտադրությունն իրականացնում է պետական Жилкомплект ձեռնարկությունը:
Այս նյութը, որը կստանան շաքարի արտադրության թափոններից, մի շարք առավելություններ ունի: Այն նախևառաջ արագացնում է աղի ազդեցությունը, որը սկսում է անմիջապես գործել և հալեցնում է փողոցի սառույցը: Երկրորդ՝ աղը, որին շաքարավազ է ավելացված, չի կորցնում իր հակամերկասառույցային հատկությունները նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում՝ մինչև -23 աստիճան: Երրորդ՝ նման աղը չի քարանում երկար ժամանակ չօգտագործելու դեպքում:
Սակայն դրա ամենակարևոր հատկությունն այն է, որ այն անվնաս է բույսերի և կենդանիների համար, ինչպես նաև չի փչացնում կոշիկները: Բացի այդ, այն բարձր կգնահատեն նաև ավտոմեքենայի վարորդները, հաղորդում է ITAR-TASS-ը:











































