Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ճանապարհը ցույց է տալիս, որ «կլոր սեղանը» հերթական անլուրջ վերջաբանն է ունենալու․ Սմբատ Կարախանյան

Բոլոր տեսակի ուսումնասիրությունները և ՀՀ-ում, և ՀՀ-ից դուրս ցույց են տալիս, որ մինչև աշուն հայաստանյան ժողովուրդն ինքնակազմակերպվելու է տարբեր խնդիրների շուրջ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը՝ անդրադառնալով այս օրերին ազատամարտիկների որդեգրած պայքարին և «Վճարենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության պայքարին:

Նա նշեց,, որ նախկինում կանխատեսում էր այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանում՝ ապակենտրոն քաղաքացիական ընդվզումների ալիքներ: Ըստ նրա՝ հնարավոր չէ, որ այդ ալիքները չուժեղանան, ավելին՝ դրանք շարունակվելու են ապակենտրոն քաղաքացիական պայքարի նոր մեթոդներով, իսկ հին մեթոդները նոր հնարավորություններին չեն կարողանում դիմակայել: Պարզապես, Կարախանյանի խոսքով, արտագաղթի ահագնացող ծավալների պայմաններում այս ընդվզումները շատ ավելի սակավամարդ են:

«Պայքարների ցանկը գնալով մեծանալու և ընդլայնվելու է, մարդիկ հասնելու են լոկալ հաղթանակների՝ լոկալ հարյուրավոր պայքարներ ծավալելու միջոցով: Բոլորը շատ լավ հասկանում են, որ իշխանությունները ստեղծում և ստեղծելու են իրենց խմբերը այդ օջախներում, քաղաքացիական շարժումներում, իրենց ականներն են ներդնելու և փորձելու են դրանք կառավարելի դարձնել, նույնիսկ օլիգարխներն են հակակշիռներ ստեղծում, պայքարի ուղիներ ստեղծում մեկի մյուսի դեմ: Այդ ամենը բնական է՝ պետք է լինի, բայց ի վերջո գալու է քաղաքական պլատֆորմի վրա, որով վերադառնալու ենք սահմանադրական կարգի վերականգնմանը և քրեաօլիգարխիկ ուժային կառույցի ոչնչացմանը, քանի որ առանց այդ կառույցը ջարդելու հնարավոր չէ առաջ ընթանալ, իսկ այդ ամենի հիմքը պետք է լինեն քաղաքացիական և քաղաքական պայքարի ակտիվությունները: Իհարկե՝ աշնանը դրանք ավելի կակտիվանան, և այդ պայքարների ցանկը կմեծանա»,- մեկնաբանեց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ իշխանությունն ականներ է ներդնում, բայց ամեն ինչ արդեն շարժման մեջ է, քնած վիճակից դուրս է եկել, և ընդհանուր առմամբ այս ամենը հնարավոր չէ երկար ուղղորդել:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կլոր սեղանի առաջարկին՝ նա ասաց, թե չի կարծում, որ պետք է լուրջ բան ակնկալել այդ նախաձեռնությունից: «Գաղափարը լավն է, սակայն այսօր հիմք չկա կլոր սեղանի, քաղաքական պլատֆորմ չկա Րաֆֆի Հովհաննիսյանի ասածի մեջ: Այսինքն՝ գաղափարը ինքնին լավն է, բայց անցած ճանապարհը ցույց է տալիս, որ հերթական անլուրջ վերջաբանն է ունենալու: Եթե իշխանության աջակցությունն էլ հանենք, կմնա 0+1: Դրանով կվերջանա, բայց արդյունք չի լինի, լուրջ քաղաքական ուժեր չեն նստի կլոր սեղանի շուրջ»,- նկատեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում