Անգլիական «Լիվերպուլ»-ի սեփականատեր Ջոն Հենրին հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում բաց թողնել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:
«Չենք պատրաստվում բաց թողնել Սուարեսին: Նրա՝ այլ ակումբ տեղափոխությունը հնարավոր չէ, քանի որ մենք չենք կարող արժանի փոխարինող գտնել նրան: Այնպես որ, մենք նրան բաց չենք թողնի, հատկապես «Արսենալ»:
Ակնհայտ է, որ մեր լավագույն հարձակվողներից մեկին մեր հակառակորդին զիջելը ծիծաղելի կլիներ»,- Dailymirror-ը մեջբերում է Հենրիի խոսքերը:





































