Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է թիմի նորեկ Նեյմարի հետ համագործակցության մասին:
«Մինչև նրա տեղափոխությունն ինձ հարցնում էին, թե արդյոք խնդիրներ չենք ունենա: Պետք է խոստովանեմ, որ տարօրինակ հարց է: Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, ով հզորացրել է «Բարսելոնա»-ն:
Բացի այդ, նա համեստ է և նրա հետ հաճելի է շփվել նաև խաղադաշտից դուրս: Ես ու Նեյմարը խնդիրներ չունենք: Նեյմարի հետ հեշտ է համագործակցելը:
Մարտինոյի՝ ակումբ տեղափոխությունից հետո շատ բան է փոխվել: Մենք շարունակելու ենք ձգտել հաղթանակների և գիտենք, թե ինչպես կարող ենք հասնել մեր նպատակներին»,- հայտարարել է Մեսսին:








































