Նյու Յորքի շրջանային դատարանը մերժել է պոռնոդերասանուհի Լինդա Լավլեյսի մասին կենսագրական ֆիլմի թողարկումը չեղյալ հայտարարելու փորձը: Դատարան էր դիմել այն ընկերությունը, որին են պատկանում նրա ամենահայտնի ֆիլմը՝ «Խորը կում»-ը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դատավորը մերժել է Arrow Productions-ի 10 միլիոն դոլարանոց հայցը՝ դրանով իսկ այսօր մեկնարկելով ԱՄՆ-ում ֆիլմի վարձույթը, ինչպես նախապես ծրագրված էր:
Ֆիլմում գլխավոր դերակատարը Mamma Mia մյուզիքլի աստղ Ամանդա Սեյֆրիդն է:
«Խորը կում»-ը էկրան էր բարձրացել 1972թ. ու մեծ հաջողությունների հասել: «Խորը կում» ֆիլմի գլխավոր դերակատարը պոռնոդերասանուհի Լինդա Լավլեյսն է:
Կյանքի վերջին տարիներին Լինդան, որը ձգտում էր մոռանալ անցյալի մասին, դարձավ «Կանայք ընդդեմ պոռնոգրաֆիայի» շարժման ակտիվիստ:
Նա 2002թ. 53 տարեկանում մահացավ ավիավթարի հետևանքով:










































