Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգ էր այցելել՝ վերջին հրաժեշտը տալու Անատոլի Ռախլինին, ով Պուտինի՝ ձյուդոյի առաջին մարզիչն էր: Ռախլինը մահացել է 76 տարեկանում՝ տևական ծանր հիվանդությունից հետո: Այս մասին հայտնում է mk.ru-ն:
Պուտինի խոսքով՝ իր մարզիչը զգալի ազդեցություն է ունեցել ապագա նախագահի կյանքի վրա:
«Առաջին դեմքից. Զրույցներ Վլադիմիր Պուտինի հետ» գրքում նախագահը պատմել է, որ եթե սպորտով չզբաղվեր, ապա հայտնի չէ՝ ինչպես ամեն ինչ կզարգանար:
Պուտինը խոստովանել է, որ Անատոլի Սեմյոնովիչն է իրեն կտրել փողոցից:












































