ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր Վրաստանում հանդիպել է երկրի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հետ:
Հանդիպման ժամանակ գործընկերները քննարկել են համագործակցությանն ու ապագա ծրագրերին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Գարիբաշվիլիի ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Վրաստանում է: Հայկական պատվիրակությունը կայցելի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոն, կուսումնասիրի գերատեսչության աշխատանքային առանձնահատկությունները:












































