Լոնդոնի «Տոտենհեմ»-ը մտադիր է մեծ շահույթ ստանալ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերի վաճառքից: Ուելսցի ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ը:
Իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարեց, որ 100 մլն եվրոն շատ բարձր գումար է Բեյլի տեղափոխության դիմաց:
Այնուամենայնիվ, «Տոտենհեմ»-ի նախագահ Դենիել Լևին ոչ միայն չի պատրաստվում զիջումների գնալ, այլև պահանջում է նաև իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը:
Լևին «Ռեալ»-ին առաջարկում է նաև երկրորդ տարբերակը: Մորատան կարող է մնալ թիմում, բայց այդ դեպքում իսպանական ակումբը պետք է 116 մլն եվրո վճարի:









































