YouTube-ի 2 համահիմնադիրները՝ Չադ Հերլին ու Սթիվ Չենը, թողարկել են i-սարքի համար հավելված, որը թույլ է տալիս ձայնագրել ու խմբագրել կարճ տեսահոլովակներ, հայտնում է hitech.vesti.ru-ն:
MixBit-ը կարողանում է ստեղծել 16 վայրկյանանոց դրվագներ (մշակողները դրանք անվանում են «բիթեր»), ապա դրանք միավորում 1 ամբողջության մեջ:
Ինչպես նշված է App Store-ում ծրագրի նկարագրության մեջ, 1 հոլովակում կարող է լինել առնվազն 256 «բիթ»: Այսինքն՝ տեսահոլովակի ընդհանուր տևողությունը կարող է հասնել 1 ժամի:
Տեսանյութը պարտադիր պետք է նկարահանված լինի iPhone-ի տեսախցիկով. դրանք հնարավոր է «սոսնձել» արդեն պատրաստի հոլովակներին:
Նրանց ստեղծած հոլովակը կարելի է պահպանել արդեն սարքի վրա՝ որպես «սևագիր» կամ միանգամից ուղարկել Facebook, Twitter կամ MixBit.com կայք:
Վեբ-ինտերֆեյսի միջոցով հնարավոր է ստեղծել նաև «ռեմիքսներ»՝ այլ օգտատերերի տեսահոլովակների հիման վրա: Այն դեռ հասանելի է միայն iOS-MixBit վարկածի համար:
Մոտ ապագայում ստեղծողները խոստանում են ծրագիրը հարմարեցնել Android-ի համար:








































