«Մանչեսթեր Սիթի»-ն շարունակում է միջոցներ ձեռնարկել` «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Մախաչկալայի ակումբը մերժել է «քաղաքայիններ»-ի առաջին առաջարկը` 40 մլն եվրոյի չափով: «Սիթի»-ն պատրաստ է ավելացնել առաջարկվող գումարը:
Հիշեցնենք, որ «Անժի»-ն պատրաստվում է վաճառել թիմի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերները` ծախսերը կրճատելու նպատակով: Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմ»-ը:








































