Lavabit էլեկտրոնային փոստի սեփականատեր Լեյդար Լիվայզոնը հայտնել է, որ ժամանակավորապես փակվել է ծառայությունը: Այդ փոստային ծառայությունից օգտվում էր Էդվարդ Սնոուդենը՝ [email protected] հասցեով: Սնոուդենը այդ հասցեն օգտագործում էր իրավապաշտպանների հետ կապը պահպանելու համար: Այս մասին հաղորդում է Forbes-ը:
Թե ինչու է ծառայությունը փակվել՝ Լիվայզոնը չի հայտնել:
«Ես կարծում եմ՝ դուք իրավունք ունեք իմանալու, թե ինչ է կատարվում, իսկ Սահմանադրության առաջին ուղղումը պետք է իրավունք տար ինձ խոսելու նման իրավիճակներում: Ցավոք սրտի, կոնգրեսն օրենքներ է ընդունել, որոնք դա թույլ չեն տալիս»,- հայտարարել է Լիվայզոնը:










































