«Անժի»-ի 32-ամյա հարձակվող Սամյուել Էտո’Օն «Ինտեր»-ի և «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Միլանյան ակումբն արդեն պաշտոնական հարցում է կատարել` կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Լոնդոնցիները դեռևս ոչինչ չեն ձեռնարկել:
Հիշեցնենք` Էտո’Օն «Անժի» է տեղափոխվել «Ինտեր»-ից` 2011 թվականի ամռանը` 27 մլն եվրոյի դիմաց: Մախաչկալայի ակումբի կազմում նա 71 հանդիպում է անցկացրել, 36 գոլ հեղինակել և գոլային 16 փոխանցում կատարել:
Ավելի վաղ տեղեկությունների հրապարակվեցին, որ «Անժի»-ում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու, ինչի պատճառով ֆինանսավորման կրճատում է նախատեսում: Ակումբը ցանկանում է վաճառել բարձր աշխատավարձ վաստակող ֆուտբոլիստների տրանսֆերները:








































