ԱՄՆ պետդեպը հրահանգել է տարհանել դեսպանատունը պակիստանյան Լահոր քաղաքում՝ կապված ամերիկյան ներկայացուցչության հասցեին ուղղված սպառնալիքների հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դեսպանատան բոլոր աշխատակիցներին, ովքեր կապված չեն օպերատիվ աշխատանքի հետ, հրահանգվել է լքել դեսպանատունը: Նրանք տարհանվել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ: Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվել զերծ մնալ երկրում տեղաշարժից:
Թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, Պետդեպում չեն պարզաբանել՝ հայտարարելով միայն, որ որոշ «ներքին և օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների» ներկայությունը պոտենցիալ սպառնալիք է Պակիստանում ԱՄՆ քաղաքացիների համար:
Օգոստոսին 4-ին Իսլամաբադում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ: Դա կապված է եղել այն բանի հետ, որ պակիստանյան հատուկ ծառայություններն իմացել են ահաբեկիչների կողմից նախապատրաստվող հարձակումների մասին:









































