ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չեղյալ հայտարարված հանդիպման արդյունքներով պետք է ստորագրվեին 5 փաստաթուղթ՝ հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
Դրանք առնչվում էին առևտրին և ներդրումներին, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին և միջուկային ոլորտին, ինչպես նաև պետք է արվեր «համապարփակ հայտարարություն երկկողմ համագործակցության զարգացման մասին»:
Նշվում է, որ այդ փաստաթղթերի ստորագրումը, հատկապես՝ «համապարփակության» մասին հայտարարությունը հետաձգվում է անորոշ ժամանակով:










































