Blackstone ներդրումային ընկերությունը կվաճառի իր Hilton հյուրանոցային ցանցը IPO-ի միջոցով, որը կկայանա հաջորդ գարնանը: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը: Ընկերությունն այդ նպատակի իրականացման համար արդեն չորս բանկ է վարձել՝ Deutsche Bank, Goldman Sachs, Bank of America Merrill Lynch и Morgan Stanley:
Հիմա շատ ներդրող ընկերություններ բաժանվում են իրենց բաժնեմասերից, որոնք թանկացել են վերջին շրջանում, կամ էլ դրանք ուղիղ վաճառքի են հանում, կամ՝ օգտագործում են IPO-ի մեխանիզմը:
Hilton-ը կդառնա վերջին տարիների խոշորագույն ակտիվներից մեկը, որը կվաճառվի ուղիղ ներդրումների հիմնադրամի կողմից:
Hilton-ն աշխարհում առաջատար ընկերություններից մեկն է: Նրա վերահսկողության տակ է գտնվում 4000 հյուրանոց: Այն հիմնվել է 1919-ին՝ Տեխասում՝ Կոնրադ Հիլթոնի կողմից:







































