Վիլնյուսի մոտ բացվել է մասնավոր տանկադրոմ, որտեղ կարելի է ոչ միայն մարտական մեքենայի կառավարում սովորել, այլև կրակ բացել դրանից:
Ռազմակայանը, որտեղ տեղակայված է տանկադրոմը, զբաղեցնում է 5 հա տարածք: Բնակարան ռելիեֆի կիրառմամբ ստեղծվել են բնական խոչընդոտներ, որպեսզի գործողության մասնակիցները ռազմական գործի վերաբերյալ իրական պատկերացում կարողանան ստանալ: Այս մասին ITAR-TASS-ի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակներից մեկը՝ Ներիուս Ստանկուսը:
Ներկայում տանկադրոմում կա FV-432 մակնիշի զրահամեքենա, սակայն ծրագրվում է պարկի ընդլայնում:








































