Վիետնամի կենտրոնական հատվածի ջունգլիներում հայտնաբերվել է մի տղամարդ, ով 40 տարի որդու հետ ապրել է քաղաքակրթությունից մեկուսացված: Այս մասին հայտնում է Interfax-ը:
82-ամյա վիետնամցին և նրա 41-ամյա որդին անհետ կորել էին 1973 թվականին՝ դեռևս մինչ Վիետնամական պատերազմի ավարտը: Գյուղը, որտեղ նրանք ապրել են, գնդակոծվել էր ամերիկյան ռազմաօդային ուժերի ինքնաթիռների կողմից, որի հետևանքով նրանց տունն ավերվել էր, ընտանիքի մյուս անդամներն էլ՝ սպանվել:
Նրանց հայտաբերել են ջունգլիներում՝ մոտակա բնակավայրից 40 կմ հեռավորության վրա:
Երկուսն էլ կարողանում են հաղորդակցվել: Հայրն ազատ խոսում է վիետնամական բարբառներից մեկով, մինչդեռ որդին միայն մի քանի բառ գիտի:
Նրանց սննդակարգում գերիշխում է կանաչեղենն ու բանջարեղենը: Նրանք սնունդ են հայթայթել նաև որսի միջոցով:









































