Այսօր քաղաքապետարանի դիմաց ակտիվիստներին միացավ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը: Նա, խոսելով փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ասաց, որ «դա բողոքի ձև է և դա հանրային սեփականություն է»:
Վ. Օսիպյանը նշեց, որ ակտիվիստների նման պահվածքը սխալ էր, սակայն տիկին Բախշյանը պնդեց, որ երիտասարդներն այդ կերպ իրենց կարծիքն են արտահայտել։ «Եթե իմ համարձակությունը հերիքեր, ես էլ ակտիվիստների պես կանեի»,- ասաց նա և հավելեց, որ նրանք սխալ չեն եղել:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի ավտոկայանատեղիների մոտ ակտիվիստները կարմիր գծեր էին քաշել, որի համար նրանցից հինգին ոստիկանները բերման էին ենթարկել:










































