Կայացել է Գարեթ Բեյլի տրանսֆերի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Դենիել Լևին և Ֆլորենտինո Պերեսը հանդիպել են ԱՄՆ-ում` Բեյլի` «Տոտենհեմ»-ից «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը քննարկելու նպատակով:
«Արքայական ակումբ»-ը 86 մլն ֆունտ է առաջարկում, սակայն Լևին պատրաստ է բաց թողնել իր թիմի առաջատարին միայն 104 մլն դիմաց: Փաստորեն` առաջարկի և պահանջարկի միջև 18 մլն ֆունտի տարբերություն է գոյանում:
Բարձրացվել է նաև Ալվարո Մորատային տրանսֆերային գործարքում ընդգրկելու հարցը, սակայն Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններից: Այդ պատճառով Բեյլի տրանսֆերի հարցը շարունակում է անորոշ մնալ:







































