Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կոչ է անում կրծքով նորածիններին կերակրել հենց աշխատավայրում: Կազմակերպության անդամների խոսքերով՝ դա նպաստում է ոչ միայն երեխայի զարգացմանը, այլև ընկերության նորմալ աշխատանքին, տեղեկացնում է meddaily.ru-ն:
Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կառավարությունը ու գործատուները պետք է ստեղծեն պայմաններ, որպեսզի կերակրող կանայք, ովքեր ունեն նորածին երեխաներ, կարողանան համատեղել իրենց մայրական ու աշխատանքային պարտականությունները:
Համաձայն պաշտոնական խորհրդատվությունների՝ երեխային մինչև 6 ամսական դառնալը հարկավոր է կերակրել միայն կաթով, մինչև 2 տարեկան դառնալը՝ կաթով ու ապուրներով, ու դա չի կարող բացասաբար չանդրադառնալ աշխատանքային գործունեության վրա:
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, երբեմն կինը երկար է մնում աշխատավայրում այն դեպքում, երբ նա պետք է կրծքով կերակրեր երեխային։









































