LG Electronics ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է G2 սմարթֆոնը, որը բացում է պրեմիում դասի սարքերի նոր G սերիա: G2-ը դարձել է աշխարհում առաջին սմարթֆոնը, որն ամբողջությամբ զերծ է կորպուսի դիմային և կողային հատվածի կոճակներից: Բարձրության և այլ գործառույթների կառավարումը տեղափոխվել է հետևի պանել: Բանն այն է, որ սմարթֆոնների չափերի մեծացումը դժվարացրել է կողային կոճակների կառավարումը:
Սմարթֆոնն ունի 5.2 դյույմանոց Full HD (1080×1920) դիսփլեյ: Մեկ դյույմին բաժին ընկնող պիքսելների քանակը կազմում է 423:
Սարքն աշխատում է 28 նանոմետրանոց Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 2 Գբ: Այն առաջին սմարթֆոնն է, որը կարող է հնչեցնել Hi-Fi ձայնը ստուդիայի որակով:
Սմարթֆոնը հասանելի կլինի սև և սպիտակ գունային լուծումներով: Այն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով:
Նորույթը վաճառքի կհանվի երկու ամսից: Գնի մասին չի հաղորդվում:










































