Ինչպես արդեն տեղեկացրել ենք, International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 3:1 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ:
Հանդիպման ժամանակ «Արքայական ակումբ»-ի երկրպագուն պարզել էր պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Չկա Մոուրինյոն, չկան խնդիրներ»:







































