Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշեց, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտում միշտ ներդնում է իր ողջ ուժերը:
Հիշեցնենք, որ International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ը 3:1 հաշվով առավելության է հասել Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ, իսկ Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել:
«Ռոնալդուի խաղը չի զարմացնում ինձ, քանի որ նա միշտ խաղադաշտում ներդնում է իր ողջ ուժերը: Ուրախ ենք, որ նա արդեն ձեռք է բերել իր լավագույն մարզավիճակը: Չէ՞ որ մեր թիմի խաղը կառուցվում է նման ֆուտբոլիստների շուրջ»,- հայտարարել է Ռամոսը:





































