Լոնդոնի «Արսենալ»-ը 51 մլն ֆունտ է առաջարկում «Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի իրավունքների դիմաց:
Հարձակվողը հայտարարել էր, որ լքելու է իր ներկայիս ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, ինչի համար պատրաստ է անգամ դատի տալ «Լիվերպուլ»-ին:
Ակումբի ղեկավարները հեռացրել են մարզումներից կամակոր հարձակվողին` մինչև նա հարգալից վերաբերմունք ցուցաբերի «Լիվերպուլ»-ի նկատմամբ:







































