Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցել է Ուրազ Բայրամի տոնական աղոթքին, որը նվիրված է սուրբ Ռամադան ամսվա ավարտին: Դամասկոսի մզկիթից ուղիղ հեռարձակումը իրականացրել է պետական հեռուստաալիքը:
Ավելի վաղ արաբական լրատվամիջոցները հաղորդում էին, որ մզկիթի ճանապարհին նախագահի ավտոշարասյունը ենթարկվել է գրոհայինների հարձակմանը, սակայն սիրիական բանակի հրամանատարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
Գերագույն ռազմական հրամանատարությունը վստահ է, որ նախագահի վրա հարձակման մասին հաղորդագրությունները լրատվամիջոցների միտումնավոր ապատեղեկատվություն են:









































