Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը առաջիկա օրերին նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այդ մասին հայտնում է L`Equipe-ը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը, իսկ նորը կգործի մինչև 2019 թվականը: «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը կվերանայի նաև ֆուտբոլիստի աշխատավարձը:
Ներկայումս քննարկվում են Վարանի նոր պայմանագրի պայմանները: Նախորդ մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը 26 հանդիպում է անցկացրել «Ռեալ»-ի կազմում:








































