«Չելսի»-ի դեմ խաղից հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ էր թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղից:
«Ռոնալդուն ծնվել է «Ռեալ»-ում խաղալու համար: Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար: Կարծում եմ`երբ Ռոնալդուն խաղում է, մարզչի գործն ավելի է հեշտանում:
Նա շատ գոլեր է խփում, իսկ ես ուրախ եմ, որ մարզում եմ նրան: Նա պրոֆեսիոնալ է, կենտրոնացած է խաղի վրա ու մեծ մոտիվացիա ունի»,- նշել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի հիանալի երկու գոլերի շնորհիվ «Ռեալ»-ը կարողացավ պարտության մատնել Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Չելսի»-ին:







































