2012-ին Չիլիի բնակչության վերջին մարդահամարի արդյունքները չեղյալ էին հայտարարվել այն պատճառով, որ չեն ներկայացվել ավելի քան մեկ միլիոն մարդու տվյալներ:
Անկախ հանձնաժողովի տվյալներով՝ մարդահամարը իրականացնող աշխատակիցները չեն կարողացել հավաքել բնակչության ավելի քան 10%-ի տվյալներն այն պատճառով, որ մարդահամարի ընթացքում որոշ բնակիչներ տանը չեն եղել:
Կառավարությունը պետք է որոշի՝ անհրաժե՞շտ է արդյոք 2015-ին նոր մարդահամար անցկացնել, թե՞ ոչ: Փորձագետները իշխանություններին խորհուրդ են տվել կրճատել հարցաթերթիկներում առկա հարցերի թիվը:










































