Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել Թայլանդի հավաքականի նկատմամբ թիմի հաղթանակը:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել այն, ինչ ասել եմ «Սանթոս»-ի դեմ խաղից հետո: Մենք պրեսինգի էինք ենթարկում և արագ գրոհներ կազմակերպում:
Անկախ այն փաստից, թե որքան հզոր է մեր թիմի հակառակորդը, մեր նպատակն է հաղթանակ տանել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ:
Իսկ ինչ վերաբերում է Նեյմարին և Մեսսիին, նրանք հիանալի լրացնում միմյանց»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքերը:









































