«Սիբիր»-ի հարձակվող Միխայիլ Մարկոսովը, ով հրավիրվել է Հայաստանի հավաքական` Ալբանիայի ընտրանու դեմ օգոստոսի 14-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար, կարող է չմիանալ ազգային թիմին: Այդ մասին հայտնում է «Спорт-экспресс»-ը:
Խնդիրը կայանում է նրանում, որ ֆուտբոլիստը լեգեոների կարգավիճակ կստանա` հանդես գալով հավաքականի կազմում: Իսկ դա ծայրահեղ անցանկալի է «Սիբիր»-ի համար, որի կազմում արդեն 6 լեգեոներ է ընդգրկված:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատել է խնդրի առկայությունը և հավելել, որ ամեն ինչ կախված է Մարկոսովի` ազգային հավաքականի կազմում հանդես գալու ցանկությունից: Մինասյանը նաև նշել է, որ ժամանակին նման իրավիճակում էր հայտնվել նաև Արթուր Սարկիսովը, ով խաղում էր «Շիննիկ»-ում: Սակայն Արթուրը չի խուսափել և ճիշտ որոշում է կայացրել:






































