Քանյե Ուեսթը կարողանում է ուշադրություն գրավել Քիմ Քարդաշյանից ոչ պակաս։ Ռեփերը հայտարարել է, որ չի մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին, սակայն եթե քվեարկեր, իր ձայնը կտար Դոնալդ Թրամփին։
«Ես չեմ քվեարկել ընտրություններում, սակայն եթե նման բան անեի, ապա կընտրեի Դոնալդ Թրամփին»,-հայտարարել է երաժիշտը Կալիֆոռնիայում համերգի ժամանակ։
Հանդիսատեսը բուռն կերպով է արձագանքել Ուեսթի հայտարարությանը։ Ռեփերի երկրպագուներից մեկը տեսաձայնագրել է տեղի ունեցածը, այնուհետև հոլովակը հրապարակել Twitter-ում։
Ուեսթի նման հայտարարությունից հետո նրա երկրպագուներն իրենց հիասթափությունն են հայտնել և բացասական մեկնաբանություններ են գրել սոցցանցերում:
“I would’ve voted for Trump” – @kanyewest pic.twitter.com/XtyUteCgUZ
— albertoreyes (@albertoreyes) 18 ноября 2016 г.







































