ԱՄՆ Ջորջիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական և քաղաքացիական իրավունքների հայտնի պաշտպան Ջոն Լյուիսն ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ արտահոսքի հեղինակ Էդվարդ Սնոուդենին համեմատել է հնդիկների հոգևոր առաջնորդ և խաղաղության մարտիկ Մահաթմա Գանդիի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե դուք հավատում եք, որ ինչ-որ բան սխալ է կամ անարդար, և եթե դուք ցանկանում եք գործել ընդդեմ սովորույթների, ավանդույթների, վատ օրենքների, ապա դուք խիղճ ունեք: Դուք ունեք այդ օրենքներին դեմ գնալու իրավունք և դրա համար վճարելու»,- ասել է նա:
Լյուիսը այն դեմոկրատ կոնգրեսականներից է, որոնց մեծ մասը, չնայած Սպիտակ տան կարծիքին, կողմ են քվեարկել ուղղմանը, որը նախատեսում է ֆինանսավորումից զրկել համացանցի և հեռախոսային խոսակցությունների մոնիտորինգի ծրագիրը: Ուղղումն անցկացնելու համար չի բավականացրել 7 ձայն:
Լյուիսից բացի՝ ամերիկյան Կոնգրեսի անդամներից ոչ ոք չի համակրում Սնոուդենին, իսկ շատ պատգամավորներ նրան դավաճան են համարել:








































