Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Ռուսաստանի կողմից կազմակերպված ազատամարտիկների հանրահավաքին ես չեմ մասնակցի». Վոլոդյա Ավետիսյան

Շահումյանում, Մարտակերտում, Քարվաճառում Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո մարտական ուղի անցած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկների սոցիալական խնդիրների պայքարի ակունքում կանգնած Վոլոդյա Ավետիսյանը վաղը չի մասնակցելու Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրվող հանրահավաքին: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Նա նշեց, որ ինքն ու իր ընկերները, որոնք կազմում են ՀՀ ազատամարտիկների մոտ 80 %-ը, շարունակում են պայքարել ազատամարտիկների իրավունքների պաշտպանության համար` բոլոր խոշոր քաղաքներում նստացույցեր կազմակերպելով, իսկ վաղը կայանալիք հանրահավաքին ինքը չի միանում, քանի որ «հանրահավաքի օրակարգում ժողովրդի հարցերի լուծումն է»:

«Հիմա այդ մարդիկ ժողովրդին են ուզում հանել ոտքի, իրենց իրավունքն է՝ թող ժողովրդին հանեն ոտքի, ժողովրդի հարցերը լուծեն: Ուղղակի իրենք այլ կերպ են մտածում, ես՝ այլ կերպ: Ես ի սկզբանե, երբ եկել եմ նստել եմ Ազատության հրապարակում, հարցը դրել եմ կոնկրետ մեր՝ ազատամարտիկների վիճակի վրա, նրանց խնդիրն եմ բարձրացրել և այդ ճանապարհից չեմ շեղվել, թեև եղել են շատերը, որոնք փորձել են ինձ ևս շեղել»,- մեկնաբանեց Վոլոդյա Ավետիսյանը՝ հավելելով, որ այս ամենն ուղղորդվում է ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի կողմից: Ըստ նրա՝ այդպիսի կողմնորոշում ունի նաև Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Խաչիկ Ավետիսյանը:

Վոլոդյա Ավետիսյանի համոզմամբ՝ «այս քամին փչում է Ռուսաստանից», և ինքը չի ուզում իր նախնական ուղուց շեղվել և շարունակելու է պայքարել ազատամարտիկների սոցիալական ապահովության հարցերի լուծման ուղղությամբ:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի խումբ ազատամարտիկներ Երևանի Ազատության հրապարակում նստացույց էին հայտարարել՝ պահանջելով թոշակների կրկնակի բարձրացում, ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենքի ընդունում, անժամկետ հավելյալ թոշակ սննդի զամբյուղի մինիմալ չափով, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար անվճար ուսում և կոմունալ ծառայությունների 50 %-ով կրճատում:

Հիշեցնենք նաև, որ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկները՝ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ, օրեր առաջ հայտարարեցին համազգային մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին: Նրանք իրենց խաղաքարտերը կբացեն վաղը՝ ժամը 19.00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում