Քեմբրիջի համալսարանի ուսանողները մասնակցել են ամենամյա մրցույթին, որն ընտրում է ամենագեղեցիկ հետույք ունեցող մասնակցին։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, եզրափակիչ փուլ են դուրս եկել 12 ուսանող՝ 6 տղա, 6 աղջիկ։
Նախագծի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեին իրենց լուսանկարները, որոնցում պետք է լինեին մերկ կամ ներքնազգեստով։ Բայց ուսանողները նախընտրել են մերկ լուսանկարվել։ Ֆոտոշարքն անցկացվել է հանրային վայրերում՝ շինությունների տանիքներին, համալսարանական գրադարանում, խանութների մոտ։ Մրցույթը կազմակերպել է The Tab ուսանողական թերթը։























































