Metallica աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտներն ուրախացրել են իրենց երկրպագուներին Enter Sandman հիթի անսովոր կատարմամբ։
Խմբի անդամները հանրահայտ ստեղծագործությունը կատարել են մանկական գործիքներով։ Այս հարցում Metallica-ին օգնել է The Roots խումբը։
Տեսանյութը հրապարակվել է Ջիմի Ֆելոնի հեղինակային «Tonight Show» հաղորդման YouTube-ի պաշտոնական ալիքում։









































